«Սուլթան Համիտը և Օրմանյան պատրիարքը» պատմական զրույցը


Մաղաքիա Օրմանյան
«Սուլթան Համիտը և Օրմանյան պատրիարքը» պատմական զրույցը.

«Օրին մեկը Ապտյուլ Համիտի խորհրդականները կ՚ըսեն անոր.
– Սուլթա՜ն, գիտե՞ս, որ հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյան առանց աղոթելու ճաշի չի նստիր: Ան ճաշեն առաջ անպայմա՛ն խաչ կը հանե:
– իրա՞վ կըսեք: Անանկ է նե, օր մը զինքը ճաշի հրավիրենք, տեսնանք ճաշեն աոաջ իմին դեմս պիտի համարձակվի” խաչ հանել:
Ապտյուլ Համիտը կը հրամայե մեծ ճաշկերույթ մը պատրաստել և հրավիրել հայոց պատրիարքը:
Մաղաքիա Օրմանյան իր պատկառազդու տեսքով կը ներկայանա սուլթանին: Կը տեսնա պատրաստված ճոխ սեղանը:
Բոլորը սեղանի շուրջ կը նստին: Դեռ ուտելու չսկսած Օրմանյան պատրիարքը աջ ձեռքը վեր կը բարձրացունե, իբր ձեոքով ցույց կուտա սեղանին վրա դրված տեսակ-տեսակ ճաշերը, բայց աննկատորեն խաչակնքելով կ՚ըսե.
– Առաջ՝ ա՛ս պիտի ուտենք, ետքը՝ ա՛ս պիտի ուտենք, ետքը՝ ա՛ն, պիտի ուտենք, վերջն ալ՝ ա՛ն: Ուրեմն՝ Ամե՜նը, – կ՚ըսե ու կ՛սկսի ուտել:
ճաշկերույթը կը լմննա: Օրմանյան պատրիարքը շնորհակալություն կըհայտնե ընդունելության համար, հրաժեշտ կուտա, կերթայ:
Սուլթան Համիտը ուրախ-ուրախ կ՚ըսե իր խորհրդականներուն.
– Տեսա՞ք, որ հայոց պատրիարքը ինծմե վախցավ և խաչ չի կրցավ հանել:
Խորհրդականները կ՛ըսեն.
– Կը սխալիք, Սուլթա՜ն, հայոց պատրիարքը, երբ ճաշեն առաջ ձեռքով կը ցուցաներ սեղանին դրված ուտելիքները, իր ձեռքի շարժումներով արդեն իսկ խաչակնքեց սեղանը, բայց անանկ մը խաչակնքեց, որ դուն չնշմարեցիր»:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔ. ՕՐՄԱՆՅԱՆԻ «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՏՈՐ I
ՀԱՏՈՐ II
ՀԱՏՈՐ III

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s