«Müslümanlaş(tırıl)mış Ermeniler» (Իսլամաց(վ)ած հայերը) թեմայով գիտաժողով Ստամբուլում

logoՆոյեմբերի 2-4-ը Ստամբուլի Բողազիչի համալսարանում «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Müslümanlaş(tırıl)mış Ermeniler» (Իսլամաց(վ)ած հայերը) թեմայով գիտաժողովի ժամանակ հնչել են զանազան հետաքրքրական զեկույցներ, որոնք, հուսամ, շուտով հասանելի կլինեն որևէ տարբերակով: Այսօր «Ռադիքալ» օրաթերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը իր սյունակում անդրադարձել էր այս գիտաժողովին: Նա բերում է հայ Սառայի մասին հետևյալ պատմությունը. Սառայի ընտանիքին ու նրանց ունեցվածքին որպես ավարի տիրացել էր քուրդ Էյուփաղա անունով մեկը: Աղան որոշել էր աղջնակին դարձնել իր երրորդ կինը: Սառան չէր համաձայնվում: Աղան նրա աչքերի առաջ սպանեց աղջնակի հորն ու մորը: Երբ հերթը հասավ Սառայի եղբորը, Սառան, չդիմանալով եղբոր լացին, ընդունեց աղայի առաջարկը: Սակայն աղան այնուամենայնիվ չխնայեց նրա եղբորը: Սառան ենթարկվում էր բռնության և արդյունքում ունեցել է 15 երեխա, որոնցից ոչ մեկը կենդանի չմնաց, տարօրինակ կերպով մահացավ: Երբ աղան մահացավ, Սառան նրա ողջ ունեցվածքւ բաժանեց բարեգործական հաստատություններին: Սառան այդպես էլ մինչև իր մահը իսլամ չընդունեց:

Սառայի պատմությունը շարադրելուց հետո սյունակագիրը այսպես է ավարտում իր խոսքը. «Մինչ 2015թ. մենք շատ բան ունենք անելու: Ցեղասպանությանը զոհ գնացածները այս պետության մարդիկ էին, մեր հարևաններն էին, կամ էլ մեզանից մի մասի տատերը, պապերը կամ էլ ընտանիքի մեծերն էին: [Պատմության հետ] առերեսվելը ժողովրդավարության համար կարևոր հնարավորություն է: Եթե միայն կարողանայինք անել դա…»:

Չգիտես ինչու՝ միտքս Արա Դինքչյանի էս երաժշտությունն եկավ՝ «Հանդիպելով իմ անցյալը»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s