Կարևորն այն է, որ մարդ կարողանա ազատ լինել սեփական գլխում

nisanyanՄի քանի օր առաջ գործընկերներից թուրքագետ Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց. «2013 թվականին Թուրքիան իրոք լավ ցնցվեց, ցնցվեց մի քանի առումներով՝ Գեզի դեպքերից մինչ վերջին կոռուպցիոն սկանդալը։ Այ թե թեժ 2014 է սպասվում։ Տեսնենք Էրդողանի հիմքերի ամրությունը։ Բայց որ հզոր գործընթացներ են սկսվել կամ ընթանում, արդեն ակնառու է»:
Դժվար է չհամաձայնելը: Այս տարվա ընթացքում տեղի ունենալիք երկու համապետական ընտրությունները՝ ՏԻՄ և նախագահական, քրդական հարցը և չկայացած սահմանադրական բարեփոխումները Հայոց ցեղասպանության 100-ամյակի թուրքական նախապատրաստությունների համայնապատկերում – միայն այսքանն արդեն բավական է մեր մասնագետներին և ոչ մասնագետներին դեպքերի զարգացման զարկերակի վրա ձեռքը պահելու համար:
Իսկ նոր տարվա երկրորդ իսկ օրը մի կարևոր իրադարձություն արդեն տեղի ունեցավ. Սևան Նշանյանը գնաց բանտ: Նշանյանի բանտարկումը, ում մեղադրում են սեփական հողում 60 քառակուսի մետր տարածքի վրա ապօրինի շինարարության մեջ, հետաքրքիր է հատկապես Գեզի զբոսայգու տարածքում շինարարության, Մերձավոր Արևելքի Տեխնիկական Համալսարանի ուսավանի ծառածածկույթի վերացման ֆոնին: Լրագրող Հասան Ջեմալը T24-ում լավ է ասել. «Önemli olan insanın kendi kafasının içinde özgür olabilmesidir»(Կարևորն այն է, որ մարդ կարողանա ազատ լինել սեփական գլխում):

Չմտածե՛ս, Սևա՛ն, սա էլ կանցնի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s