Թյուրքագետի գրադարան | Բեռնարդ Լյուիս «Ժամանակակից Թուրքիայի ծագումը»

TheEmergenceOfModernTurkeyԹուրքիայի ժամանակակից պատմությանն անդրադառնալիս արևմտյան աշխարհում դասական աշխատանք է համարվում Բեռնարդ Լյուիսի «Ժամանակակից Թուրքիայի ծագումը» (Bernard Lewis, The Emergence of Modern Turkey, London: Oxford University Press, 1961): Հայտնի արևելագետ Բեռնարդ Լյուսիի այս աշխատանքը ներկայացնում է արևմտյան գաղափարների աստիճանական ներթափանցումը Թուրքիա/Օսմանյան կայսրություն և տեղում արձագանքը: Գրքի ուժեղ կողմն այն է, որ հեղինակը օգտագործել է մեծ թվով օսմանյան/թուրքական աղբյուրներ: Իսկ որպես հիմնական թույլ կողմ կարելի է նշել, որ գիրքը գրեթե ամբողջությամբ մշակույթների և գաղափարների պատմություն է, և շատ փոքր ուշադրություն է դարձվում քաղաքականությանն ու սոցիալ-տնտեսական զարգացումներին:

Գրքի այն հատվածը, որտեղ հեղինակը խոսում է Հայոց ցեղասպանության մասին (էջ 356):
Գրքի այն հատվածը, որտեղ հեղինակը խոսում է Հայոց ցեղասպանության մասին (էջ 356):

Անհրաժեշտ է նաև նշել հեղինակի կարծիքը Հայոց Ցեղասպանության մասին: Գրքի առաջին երկու հրատարակություններում հեղինակը հայերի հանդեպ Օսմանյան կայսրության քաղաքականությունը համարում է ցեղասպանություն և նշում, որ մեկ ու կես միլիոն հայ է սպանվել: Սակայն հետագա հրատարակությունները հեղինակը վերանայել է իր կարծիքը և նշել, որ 1915թ. կատարվածը դաժան կոտորած էր, որին զոհ են գնացել ավելի քան մեկ միլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր: Ակնհայտ էր, որ Լյուիսը լծվել էր թուրքական լոբիի աշխատանքներին: Մինչև այժմ էլ նա շարունակում է մնալ Հայոց ցեղասպանությունը հերքող գիտնականներից մեկը:

Գիրքը կարելի է ներբեռնել այստեղից՝
Bernard Lewis, The Emergence of Modern Turkey, London: Oxford University Press, 1961

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s