Գիտաժողովներ, դրամաշնորհներ, հրատարակությունների հնարավորություն արևելագետների համար

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես պետք է զարգանա թյուրքագիտության հայկական դպրոցը: Ես էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է հետևել միջազգային թյուրքագիտական կենտրոնների ու թյուրքագետների աշխատանքներին, հասկանալ գիտական այս ոլորտի զարգացման միտումները, աճել ու աճեցնել կադրեր, որոնք իրենց ներդրումը կունենան միջազգային մակարդակում:

Ունենալով որոշ հարցերում պոտենցիալ առավելություն այլ հետազոտողների կողքին՝ մեզ պետք է առաջին հերթին մեր արած հետազոտությունները հասանելի դարձնել այլալեզու (կարդա՛ անգլալեզու) լսարանին: Այ հենց դրա համար էլ հիմա նայում ենք ներքևում բերված մի քանի լավ հնարավորություններին ու անցնում հայտ լրացնելուն/գրելուն/ջնջելուն, մի խոսքով՝ ԱՇԽԱՏԵԼՈՒ:

1. Միջազգային գիտաժողով և հրատարակություն | Call for Papers for the international conference Contemporary Turkey at a Glance II – Turkey Transformed? Power, History, Culture

Publication1-180x180Անցկացման ժամկետները՝ 18-19  հոկտեմբերի, 2014
Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 30, 2014

Այս գիտաժողովի շրջանակներում հրատարկվելու է նաև առանձին հատորյակ, որի թեման հետևյալն է «Contemporary Turkey at a Glance II – Interdisciplinary Perspectives on the Transformation of Power, History, and Culture in Turkey»: Այսինքն կարելի է դառնալ հրատարակվելիք հատորի համահեղինակ:

Գիտաժողովի և հատորյակի հրատարակման բոլոր մանրամասները տե՛ս այստեղ՝ CfP Contemporary Turkey II:

 2. Հրատարակվելու հրավեր | Call for articles – Middle East Journal of Culture and Communication Special issue

28725Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 1, 2014
Հոդվածն ուղարկելու վերջնաժամկետ՝ հուլիսի 15, 2014

«Middle East Journal of Culture and Communication Special issue» ամսագիրը (հրատարկչությունը՝ Brill),  ընդունում է հոդվածներ «Iconic figures, publics, and politics in the Middle East» թեմայով: Կարծում եմ, որ Աթաթուրքի, Էրդողանի կերպարների մասին հաստատ ասելիք կունենաք:

Բոլոր մանրամասները տե՛ս այստեղ՝ Iconic figures, publics, and politics in the Middle East:

3. Դրամաշնորհ | The Research Lab Constitutional Politics in Turkey

UntitledԴիմելու վերջնաժամկետ՝  օգոստոսի 29, 2014

Հումբոլտի համալսարանը (Գերմանիա) և Բիլքենթի համալսարանը (Թուրքիա) հայտարարում են կարճաժամկետ դրամաշնորհ երիտասարդ թուրքագետների համար, ովքեր զբաղվում են թուրքական սահմանադրությամբ, օրենսդրությամբ: Ծրագիրը լավ հնարավորություն է բնակության երկրից աշխատել մասնագետների մեծ ու փորձառու թիմի հետ, մշտապես մասնակցել գիտաժողոների ու սեմինարների, ու Հայաստանում զարգացնել մեզ համար կարևոր նշանակություն ունեցող այս թեման:

Բոլոր մանրամասները տե՛ս այստեղ՝ CfP_Constitutional Politics in Turkey:

4. Միջազգային գիտաժողով | 2nd Middle Eastern Congress On Politics And Society

indexԱնցկացման ժամկետները՝ 14-17 հոկտեմբերի, 2014
Դիմելու վերջնաժամկետ՝ 30  հունիսի, 2014

Թուրքական Սաքարիայի համալսարանը կազմակերպում է արդեն երկրորդ «Middle Eastern Congress On Politics And Society» գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել բոլոր արևելագետները: Գիտաժողովին ելույթ կունենան հայտնի արևելագետներ:

Գիտաժողովի մանրամասները տե՛ս այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s