Գրախոսական | Atatürk in the Nazi Imagination

9780674368378-lgՇատերիս է ծանոթ Ա. Հիտլերի հայտնի արտահայտությունը թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Սակայն քչերին է հայտնի, որ Հիտլերն ու շրջապատը ուշադրությամբ հետևել են Քեմալ Աթաթյուրքի և քեմալականների գործողություններին ու նրանցից «օրինակ վերցրել» շատ հարցերում: Ինչպես պնդում էր հենց ինքը՝ Հիտլերը, Աթաթյուրքը իր ուսուցիչն էր, իսկ ինքն ու Բ. Մուսոլինին՝ Աթաթյուրքի աշակերտները:

Հարվարդի համալսարանի հրատարակչատանը այս տարվա նոյեմբերին կհրատարակվի Ստեֆան Իհրիգի «Աթաթյուրքը նացիստական պատկերացումներում» (Stefan Ihrig, Atatürk in the Nazi Imagination) աշխատությունը, որը նպատակ ունի ցույց տալու, թե որտեղից են ֆաշիստները վերցրել իրենց գործողությունների մոդելները:

Ստորև աշխատության մասին Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Քրիս Քլարկի հակիրճ գրախոսականն է. «From the Armenian massacres to the Turkish War of Independence and the rise of Kemal Atatürk, Turkish events attracted deep interest in Germany. As Ihrig shows, politically active Germans of the Weimar Republic, especially on the far right, saw in Turkey a model for successful revisionism, authoritarian rule, secular modernization and the political utility of genocide. This brilliant and original study sheds new light on the rise of Nazism and the pre-history of Nazi racial policy»:

Դատելով Իհրիգի մասնագիտական հրապարակումներից՝ այս գրքի հիմքում Քեմբրիջի համալսարանում նրա պաշտպանած ատենախոսությունն է «Nazi Perceptions of the New Turkey, 1919-1945» վերնագրով: Այս պահին նա զբաղվում է «Հայոց ցեղասպանությունը և Գերմանիան» թեմայով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s