Ի՞նչ է անում Գյուլը

Մինչ Էրդողանը փորձում է լինել Աթաթյուրքից հետո Թուրքիայի ամենաակտիվ նախագահը ու դրա համար ոչ նյարդ է խնայում, որ ֆինանս (Թուրքիայի եկող տարվա պետբյուջեից հատկացումների ամենաշատ ավելացում այս տարվա համեմատ ստացել է նախագահությունը (Cumhurbaşkanlığı). 201.5 միլիոն լիրայի փոխարեն նախագահի տրամադրության տակ կլինի 397 միլիոն լիրա), հետաքրքիր է, թե ինչով է զբաղված նախկին նախագահ Գյուլը:

10672109_10152371745470918_1623670454187261840_n

Չեմ ուզում գուշակել, թե ինչ է պատրաստվում անել նա, բայց մի բան փաստ է. Գյուլը չի ուզում, որ իր կերպարը՝ որպես Թուրքիայի կայունության հեղինակ, մոռացվի ու դրա համար անում է անհրաժեշտ քայլեր: Օրինակ իր մասին գիրք է լույս տեսնում հետևյալ վերնագրով՝ Abdullah Gül and the Making of the New Turkey (հեղինակ՝ Ջեռարդ Մաքլին) կամ էլ իր համար անմիջապես անձնական կայք է բացվում՝  http://www.abdullahgul.gen.tr: Ասածս էն է, որ էս մարդը էդքան էլ չի ուզում, որ իրեն ասոցացնեն Էրդողանի հետ ու մի տեսակ իր համար «մաքրամաքուր» կենսագրություն է պատրաստում:

Մյուս տարի խորհրդարանական ընտրություններն են: Տեսնենք, թե մինչ այդ ինչ կանի Գյուլը: Հնարավոր է, որ Գյուլն իրենից ստեղծում է արևմուտքի աչքին ավելի հաճելի կերպար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s