Թյուրքագետի գրադարան | Էլիֆ Շաֆաքի «Հայրը և ապօրինի զավակը» վեպը

225px-ElifShafak_Ask_EbruBilun_WikiԺամանակակից թուրք ամենաճանաչված ու կարդացվող գրողներից է Էլիֆ Շաֆաքը (Elif Şafak): Նրա ստեղծագործությունները  հիմնականում տեղավորվում են այսօր գերիշխող համարվող հետմոդեռնիզմի (postmodernism) գրական ուղղության շրջանակներում: Ներկայացնում ենք նրա «Հայրը և ապօրինի զավակը», որը կարող եք անվճար բեռնել մեր բլոգից:

«Հայրը և ապօրինի զավակը»  |  Baba ve Piç  |  The Bastard of Istanbul

2006 թ. Թուրքիայում հրատարակվեց Էլիֆ Շաֆաքի «Հայրը և ապօրինի զավակը» վեպը, որը հետմոդեռնիզմի դիրքերից քննության է առնում Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի երկրորդ, երրորդ սերունդների կյանքն ու հոգեկերտվածքը: Այս գիրքը Թուրքիայում շատ կարճ ժամանակում դարձավ հասարակական ամենալայն շրջանակների քննարկման նյութ, ավելին` մեծ հնչեղություն ստացավ թուրքական քաղաքական դաշտում: Սրա հիմնական պատճառն այն էր, որ վեպում քանիցս գործածվում է ցեղասպանություն բառը և այդպիսով «վիրավորում» թուրքական ինքնասիրությունը: Շաֆաքի դեմ հարուցվեց քրեական գործ Թուրքիայի ՔՕ-ի հայտնի 301-րդ հոդվածով, սակայն մեղադրյալի աթոռին հայտնված գրողը շատ տարօրինակ բացատրություն տվեց իր «հանցանքին». նա նշեց, որ ցեղասպանություն և այլ հակաթուրքական մտքերի հեղինակները իր գրքի հերոսներն են  և ոչ թե ինքը: Բացի այդ` նշվեց, որ գիրքը չի հավակնում լինել փաստագրական, և հենց այդ նպատակով էլ վեպի ամենասկզբում հանդիպում ենք  «Եղել է, չի եղել…» տողերի, որոնք էլ հենց ապահովելու էին գրքի «հեքիաթային» ֆոնը: Ինչևէ, «Հայրը և ապօրինի զավակը» գիրքն արգելվեց Թուր- քիայում, այն հավաքեցին գրախանութներից և այրեցին, իսկ գրողի դեմ  մամուլում հալածանքի ալիք սկսվեց, սակայն ի վերջո Էլիֆ Շաֆաքը չդա- տապարտվեց: Ավելորդ չէ նշել, որ ինչպես Նոբելյան դափնեկիր Օրհան  Փամուքը, այնպես էլ Էլիֆ Շաֆաքը չեն օգտագործում ցեղասպանություն  բառը, ավելին` Շաֆաքը իր բազմաթիվ հարցազրույցներում շատ հստակ  ասում է. «Ես 1915-ին տեղի ունեցածները չեմ համարում ցեղասպանություն, այդ պատճառով էլ ցեղասպանություն բառը երբեք չեմ կիրառում»: Այս հարցում թուրք գրողը կիսում է պետական տեսակետը` դա համարելով  աքսոր: Նշենք նաև, որ հայ հասարակության մեջ և՛ Օրհան Փամուքի, և՛ Էլիֆ Շաֆաքի դատական գործերի առնչությամբ եղավ թյուրընկալում, թե իբր այդ գրողները ընդունում են ցեղասպանությունը, սակայն իրականությունն այլ է: (Ըստ՝ «Հայոց ցեղասպանության թեման թուրքական հետմոդեռնիստական արձակում (Էլիֆ Շաֆակի «Հայրը և ապօրինի զավակը» վեպը, Մելքոնյան Ռ.)

Ներբեռնելու համար սեղմե՛ք նկարի վրա.

թուրքերեն                   անգլերեն

Baba_ve_PicBastard-of-Istanbulссссс

asсс

asa՛՛

 

asas

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s