Դասագիրք «Թուրքիայի Հանրապետության պատմություն»

Հրաշալի նորություն, որին անձամբ շատ երկար սպասել եմ: Հրատարակվել է «Թուրքիայի հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը (գիրքը ներբեռնել այստեղից), որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 2o-ին Երևանի պետհամալսարանում: Գիրքը շատ կարևոր գիտական, կրթական ու քաղաքական նշանակություն ունի: Ուրախ եմ, որ ես էլ իմ փոքրիկ հեղինակային հատվածն ունեմ էս կարևորագույն աշխատության մեջ: Հայկական թյուրքագիտական դպրոցը դեռ լիքը ասելիք ու անելիք ունի, վստահ եմ:

10290200_816615305048105_4862367835202602898_nԳրում է իմ ուսուցիչ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը. «…Այսօր տպագրվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը, որը հեղինակել ենք իմ ընկեր թուրքագետների հետ` մեր Ուսուցչի` Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ: Սա առաջին հայկական դասագիրքն է հանրապետական Թուրքիայի պատմության վերաբերյալ, որի կարիքը կար վաղուց և որն ունի շատ կարևոր գիտական, ուսումնական և քաղաքական նշանակություն: Իրականում այս դասագիրքը մեծ նվեր է մեր ուսանողներին, որոնք այլևս ստիպված չեն լինելու Թուրքիայի նորագույն շրջանի պատմությունը ուսանել խորհրդային հնացած և շատ հաճախ մեր ազգային խնդիրներին հակասող ռուսալեզու դասագրքերով: Ավելի մանրամասն` առաջիկայում սպասվող շնորհանդեսի ժամանակ…»:

Գրքի մասին տե՛ս Թերթ.ամ լրատվականի նյութը:

One comment

  1. […] Վերևում շատ կարճ կյանք ունեցած Հաթայ պետության դրոշմանիշն է։ Գտա էստեղ։ Երևի գիտեք Հաթայի (Ալեքսանդրեկ) նահանգի պատմությունը։ Եթե ոչ, ապա մեջբերում եմ վերջերս լույս տեսած «Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքից։ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s