Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ինչպես կարելի էր նախապես ենթադրել, Թուրքիայի նախագահ Էրդողանը, չնայած սահմանադրությամբ դրված արգելքին, այնուամենայնիվ ամեն գնով օգնում է իր հարազատ կուսակցության նախընտրական քարոզարշավին։
Մարտի 7-ից սկսած Էրդողանը Թուրքիայի զանազան նահանգներում մասնակցել է 19 բացման արարողությունների։ Այդ արարողությունները լավ առիթ են հանդիպելու բազմաթիվ քաղաքացիների հետ, ինչպես նաև լինել եթերում։ Թեև հանդիպումների ժամանակ նա չի տալիս Արդարություն և զարգացում կուսակցության անունը, բայց բազմիցս նշում է, որ իր համար ընդունելի է միայն մեկ կուսակցություն, այլ կուսակցություններ որակում է «ահաբեկիչների կողմից սատարվող», հաճախ բեմ է բարձրանում ԱԶԿ-ից տեղական թեկնածուների հետ միասին։ Սա բացահայտ քարոզչություն է հօգուտ իշխող կուսակցության։ Սրա դեմ բողոքել են քրդական Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչները, բայց ապարդյուն։ Դատական գործ չի հարուցվում։

Հետաքրքիր է, որ եթե քարտեզի վրա համադրենք ԱԶԿ ղեկավար, վարչապետ Ա. Դավութողլուի և նախագահ Էրդողանի այցերը դեպի նահանգներ, ապա կարելի է տեսնել, որ դրանք գրեթե չեն համընկնում, ինչը կարելի է համարել պատահականություն։ Բայց, միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ կա որոշակի «աշխատանքի բաժանում» երկու գործիչների միջև, ինչը օգնում է լուծել նախընտրական քարոզարշավով պայմանավորված խնդիրները։

campaign-stops-01
Դեղինով ներկված են այն նահանգները, ուր այցելել է Դավութողլուն նախընտրական արշավի շրջանակներում, կարմիրով՝ Էրդողանի մասնակցած բացման արարողությունները։ Կարմիր-դեղինով երկուսի կողմից այցելված նահանգներն են։ [աղբյուրը]

Տեղին է նշել, որ այս տարվա նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բավական լուրջ խախտումներով ու զգացվում է, որ իշխող կուսակցությունը լարել է բոլոր հնարավոր ջանքերն ու գործի գցել լծակները, բայց զգացվում է ռեսուրսների պակաս։ Տիպային է հետևյալ միջադեպը։ Օրերս Անկարայի մոտ 150 ուսանողի ավտոբուս են նստեցրել՝ իբր թե տանելու հայտնի թուրքական ռոք-խմբի՝ «Դումանի» համերգին, սակայն արդյունքում բերել են ԱԶԿ ցույցին։

Իմիջիայլոց, նախնական հաշվարկներով կուսակցությունների վարկանիշը հետևյալն է.
Screen Shot 2015-05-19 at 15.52.31

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s