Նոր գիտաժողովներ թյուրքագետների համար

Եկող տարի տեղի կունենան երկու գիտաժողովներ, որոնք պետք է որ հետաքրքրեն թյուրքագետներին։

1. Second European Convention on Turkic, Ottoman and Turkish Studies

turkologentag_std_flyer_emailԴրանցից առաջինը համաեվրոպական թյուրքագիտական գիտաժողովն է՝ Second European Convention on Turkic, Ottoman and Turkish Studies, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 14-17-ին Համբուրգում (Գերմանիա)։ Գիտաժողովում կգործեն մի քանի թեմատիկ սեկցիաներ՝ Օսմանագիտություն, թուրքագիտություն, թյուրքական գրականագիտություն, թուրքագիտություն, սոցիալական գիտություններ և միգրացիա, մշակութային մարդաբանություն, կրթություն, կրոնագիտություն, երաժշտագիտություն, Կենտրոնական Ասիայի, Վոլգայի, Սիբիրի լեզբվաբանություն և այլն։ Դիմելուն դեռ երկար ժամանակ կա՝ մինչև 2016թ. ապրիլի 1-ը։ Իմիջիայլոց, գիտաժողովի պատվավոր հյուրն է գերմանացի հայտնի օսմանագետ, թյուրքագետ Սուրեյա Ֆարոքին։ Դիմելու համար տե՛ս գիտաժողովի պաշտոնական էջը։

2. The Displacement and Extinction of the Pontic-Greeks. 1915-1923

Screen Shot 2015-09-26 at 23.05.05

Մյուս գիտաժողովը դարձյալ Գերմանիայում՝ Բեռլինում է։ Գիտաժողովը նվիրված է Պոնտոսի հույների տեղահանությանը՝ The Displacement and Extinction of the Pontic-Greeks. 1915-1923 (Պոնտոսի հույների տեղահանությունն ու վերացումը 1915-1923թթ.)։ Գիտաժողովին ընդունվում են ամենատարբեր թեմաներին անդրադարձող զեկույցներ, բայց հատկապես խրախուսվում են վերոնշյալ թեմաները.
– Հունական համայնքները Օսմանյան կայսրության վերջին փուլում
– Բալկանյան պատերազմներն ու բնակչության փոխանակումները
– Երիտթուրքական ազգայնականությունն ու հակահունական գործողությունները Առաջին աշխարհամարտի տարիներին
– Քեմալականները սոցիալ-քաղաքական տեսիլները և Արևելյան հարցը
– Հույն-թուրքական պատերազմը
– Լոզանի պայմանագիրն ու հույն-թուրքական բնակչության փոխանակումը
– Պոնտական հույների տեղահանությունը
– Ցեղասպանության արդյունքները։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Բոխումի Ռուրի համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանագիտության ինստիտուտը (Institut für Diaspora und Genozidforschung, Ruhr-Universität Bochum)։ Մանրամասները տե՛ս գիտաժողովի էջում։ Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s