Ինչպես է Թուրքիան լռեցնում լրագրողներին

Մայիսի 6-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում, օրը ցերեկով, դատարանի շենքի առջև լրագրողներին հարձազրույց տալիս զինված հարձակման ենթարկվեց Թուրքիայում հայտնի լրագրող Ջան Դյունդարը։ Բարեբախտաբար, կրակոցը չհասավ լրագրողին, իսկ մարդասպանը ձերբակալվեց։

Հիշեցի՞ք Հրանտ Դինքին։
Հրանտին էլ էդպես, օրը ցերեկով սպանեցին։

151126132115_can_dundar_ifade_624x351_bbc_nocreditԲայց այս դեպքը ունի լրիվ այլ նախապատմություն և շարունակություն։ Լրագրող Ջան Դյունդարը և իր գործընկերը՝ Էրդեմ Գյուլը (երկուսն էլ թուրքական գլխավոր ընդդիմադիր թերթերից մեկի՝ «Cumhuriyet»-ից են՝ Դյունդարը գլխավոր խմբագիրն է, Գյուլն էլ՝ Անկարայի գլխավոր թղթակիցը) այսօր, հարձակման փորձից մի քանի ժամ անց հենց այդ դատարանի շենքում դատապարտվեցին երկարատև ազատազրկման։ Պատճառը լրագրողների՝ երկու տարի առաջ հրատարակված հոդվածն էր, որում նկարներով ապացուցվում էր, որ երկրի իշխանությունները Ազգային հետախուզական ծառայության (MIT) միջոցով TIR բեռնատարներով զենք-զինամթերք էին ուղարկում Սիրիա՝ տեղի զինյալներին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու համար։

Ինչպես գիտեք, Սիրիայի իսլամիստ ահաբեկիչների «թուրքական մայրուղով» են անցնում ոչ միայն զինյալները, այլեւ նրանց ուղարկվող զինամթերքի եւ այլ անհրաժեշտ իրերի մի մասը: Համաձայն թուրքական եւ միջազգային մամուլի հրապարակումների՝ Թուրքիան Ազգային հետախուզական ծառայության միջոցով 2012թ.֊ից ակտիվորեն ապահովում է սիրիական ապստամբներին, այդ թվում ԻՊ-ին, զինամթերքով ու թիկունքային օժանդակությամբ: Բնականաբար, փորձ է արվում այս ամենն իրականացնել հնարավորինս աննկատ: 2014թ. հունվարին Ադանայի մոտ ոստիկանները կանգնեցրին դեպի Սիրիա ուղեւորվող բեռնատար, որը պատկանում էր «Մարդկային բարեգործության հիմնադրամին» (İnsani Yardım Vakfı, այս հիմնադրամը մերձիշխանական է):
Բեռնատարը լի էր զենքով եւ զինամթերքով: Հաթայ նահանգի դատախազը փորձեց այս առթիվ գործ հարուցել, սակայն իշխանությունները կանխարգելեցին գործի հարուցումը, իսկ բեռնատարը կանգնեցրած եւ զննած ոստիկաններն ազատվեցին աշխատանքից: Հաթայի նահագնապետը նշեց, որ դեպքի մանրամասները «պետական գաղտնիք են» եւ գործը կոծկվեց: Իսկ վերոնշյալ լրագրողները հաջողվել էր հայթայթել բեռնատարների լուսանկարները՝ բեռնված զինամթերքով։
Ավելի մանրամասն իսլամիստ զինյալներին թուրքական օժանդակության մասին կարող եք կարդալ իմ ծավալուն հոդվածում` «Թուրքիայի դերը «Իսլամական պետություն» կազմակերպության կայացման գործում»։

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s