Պտույտ Պոլսո թաղերում

Uskudar---Carsi---Kuzguncuk-Surp-Kirkor-Lusavoric-Ermeni-Kilisesi-Vakfi_1341931037Թուրքիայի հայությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու Հայաստանի «փափուկ ուժը»

2014թ. ամռանը արխիվային հետազոտության շրջանակներում Ստամբուլում էի։ Մի քաղաք, որի ողջ հմայքը և փայլուն, բայց միաժամանակ ողբերգական իրադարձություններով հարուստ պատմությունը մեզ համար առավել փոխանցվում են «Պոլիս» բառի միջոցով։ Ազատ ժամանակ ունենալով՝ մտա Սկյուտար թաղամասի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար։ Բոսֆորի գեղատեսիլ ասիական ափին տեղավորված, բայց միևնույն ժամանակ երկու-երեք մետր բարձրությամբ պատերի ետևում թաքնված եկեղեցին կիսադատարկ էր։ Սրահում հնչում էր գրաբարյան պատարագը, իսկ ունկնդիրներս հինգ հոգի էինք՝ երկու տարեց, մի կին, պահակն ու ես։ Դատարկ ու մռայլ էր տեսարանը։

Մեծ սրահով ու չքնաղ տեսքով 19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված գեղատեսիլ եկեղեցին մեկն է այն մի քանի տասնյակ հայկական եկեղեցիներից ու դրանց կից գործող վաքըֆներից (հիմնադրամներ), որոնք այսօր պատկերում են միաժամանակ հայկական Պոլսի կյանքն ու մահը։

Սակայն մինչև այժմ Հայաստանում մեզանից շատերը Պոլիսը պատկերացնում են կամ որպես 19-րդ դարավերջի քաղաք՝ իր հայկական աշխույժ կյանքով, կամ էլ կարծում, որ այն արդեն «մեռած» է՝ այնտեղ այլևս ոչինչ հայկական չունենք։ Սրանք երկու ծայրահեղություններ են, որոնց միջոցով եզրակացություններ ու վերլուծություններ անելը սխալ է։

Հենց այս պայմաններում էլ վերջին օրերի մեր լրահոսի գլխավոր թեման դարձավ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին, որում վերջինս պնդում էր, որ իրենք դեմ են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Այս նամակը առաջացրեց մեզանից շատերի բուռն զայրույթն ու քննադատությունը։ Բայց, ինչպես արդեն նշեցի, իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է, ու այն պետք է դիտարկել առավել լայն մոտեցումների համաշարում։ Ընդ որում, այդ համաշարը չի սահմանափակվում միայն հայ-թուրքական հակամարտությամբ և Հայաստան-Թուրքիա հարաբերություններով։ Այստեղ պետք է խոսել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձևաչափերի ու Հայաստանի՝ որպես անկախ պետության կողմից «փափուկ ուժի» քաղաքականության կիրառման մասին։

Սկսենք Պոլսի հայոց պատմության շատ կարճ նկարագրությունից։

Ոսկե եղջյուրից դեպի արծաթե մահիկը

Կոստանդնուպոլիսը, որը որպես քաղաք սկսել է ձևավորել Ոսկեղջյուր փոքրիկ ծոցի շուրջ, մշտապես եղել է հայերի համար գրավիչ մի վայր՝ թե՛ ապրելու և աշխատելու, թե՛ ուսում ստանալու ու մշակութային գործունեություն ծավալելու համար։ Շարունակությունը՝ Tert.am-ում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s