Index Turcologica | Հալիլ Ինալջըքի 4 ամենագլխավոր գործերը

Index Turcologica #2 | Պրոֆեսոր Հալիլ Ինալջըքի (Halil İnalcık) ամենակարևոր գործերը

artist_126716Թյուրքագիտության և մասնավորապես օսմանագիտության ռահվիրաներից և հիմնադիրներից մեկը՝ պրոֆեսոր Հալիլ Ինալջըքը 2016թ. հուլիսի 25-ին կնքեց իր մահկանացուն։ Նա հարյուր տարեկան էր։ Ակադեմիական հարուստ գործունեության ընթացքում պրոֆեսոր Ինալիջըքը հեղինակել է բազմաթիվ կոթողային աշխատություններ, որոնք նվիրված են օսմանագիտության և թյուրքագիտության տարբեր խնդիրներին։ Վերջին երեք տասնամյակում Թուրքիայում դասավանդող պրոֆերոսին հաճախ կոչում էին «Hocaların hocası» («Ուսուցիչների ուսուցիչ») պատվանունով։

Օսմանագետ Վարագ Գեթսեմանեանի հետ միասին ձեզ ենք ներկայացնում պրոֆեսոր Ինալջըքի այն 4 աշխատանքները, որոնք առավել հետաքրքրական են և անհրաժեշտ թյուրքագիտությամբ զբաղվող մասնագետներին։

Իմ բլոգի գրադարանում առկա գրքերը ներբեռնելու համար սեղմե՛ք անվանման վրա։
«Index Turcologica» շարքի մյուս մասերը տե՛ս այստեղ։

  1. An Economic and Social History of the Ottoman Empire, 1300–1914 (with Donald Quataert, 1994)
    9780521585804Օսմանագետ Դ. Քուարթըրթի հետ համահեղինակությամբ այս երկհատոր աշխատանքը դասագրքային է համարվում Օսմանյան կայսրության պատմությունը ոչ թե կենտրոնական պետական կառույցի, այլ սոցիալական և տնտեսական պատմության տեսանկյունից դիտարկելու համար։ Հեղինակները մանրամասն ներկայացնում են կայսրության պատմությունը 1300-ից սկսյալ։ Աշխատանքը բաղկացած է չորս ժամանակագրական բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրում եւ վերլուծում է բնակչության, առեւտրի, տրանսպորտի, արտադրություն, հողաշինարարության եւ տնտեսության զարգացումները։
  2. History of the Ottoman Empire Classical Age / 1300–1600 (1973)

    9780297994909-us-300
    Այս գրքում Ինալջըքը տալիս է վառ պատկերացում առօրյա կյանքում կրոնի եւ պատերազմի մասին, ինչպես նաեւ պետականագիտության կառավարման, սոցիալական արժեքների, ֆինանսական եւ հողային քաղաքականությունների ավանդույթները Օսմանյան կայսրությունում։ Սա անհրաժեշտ ուղեկիցն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իսլամի, Թուրքիայի եւ Բալկանների պատմությամբ։
  3. The Ottoman Empire: Conquest, Organization and Economy (1978)
    1
    Այս աշխատանքը ներկայացնում է պրոֆեսոր Ինալջըքի հոդվածների հատընտիրը, որոնք նվիրված են Օսմանյան կայսրության նվաճումներին, տնտեսությանը, բարեփոխումներին և պետության կազմակերպությանը։
  4. Social and economic history of Turkey (1071–1920) (with Osman Akyar, 1980) 

    Այս աշխատանքը արժեքավոր նյութեր է պարունակում Ուշ Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական պատմության մասին։

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s