Արևելագետի դասացուցակը երեք դար առաջ

Օրերս ձեռքս ընկավ մի հատված ավստրիացի հայտնի արևելագետ, դիվանագետ ու թարգմանիչ Յոզեֆ ֆոն Համմեր-Պուրգշտալի «Իմ կյանքից հիշողություններ» ինքնակենսագրական գրքից: Այդտեղ, ի թիվս այլ հետաքրքիր մանրամասների, նա ներկայացնում է Արևելյան լեզուների ակադեմիայում սովորելու ընթացքում իր դասացուցակը:

Ներկայացնում եմ այդ հատվածը թարգմանաբար։

***

Արևելյան ակադեմիայում (Վիեննայի արևելյան լեզուների կայսերական ակադեմիա) 1789-1799
Նախապատրաստական կուրսերի արդյունքում ես ընդունվեցի Արևելյան ակադեմիա: Իմ ուրախությունն անսահման էր ոչ այնքան ուսումնական տարին հաջող ավարտելու պատճառով, այլ այն հանգամանքով էր պայմանավորված, որ վեց շաբաթով արձակուրդ էի գնացել հայրական տուն: Դա վերջին անգամն էր, որ տեսնում էի հայրական տունս, եղբայրներիս ու քույրերիս առաջիկա իննը տարիներից առաջ, քանի որ այն ժամանակներում ուսանողներին չէր թույլատրվում տեսակցել ծնողների հետ արձակուրդների ժամանակ կամ էլ կազմակերպել  այլ զվարճալի ճամփորդություններ, ինչպես որ այժմ է: Երեքից չորս շաբաթ տևող արձակուրդներն ուսանողներն անց էին կացնում Վիեննայի շրջակայքում գտնվող գեղատեսիլ հովիտներից մեկում։

Նմանապես շատ խիստ կերպով էր կազմակերպված ուսումնական տարին:
Վերկացը ժամը վեցին էր և անմիջապես բոլորը կարդում էին առավոտյան աղոթքը: Աղոթքից անմիջապես հետո մենք գնում էինք դոմինիկյանների մոտ՝ ժամերգության երգչախմբի կազմում:
Ժամը յոթից ութը՝ մեկ ժամ, նախատեսված էր ժամը ութին սկսվող դասերին պատրաստվելու համար:
Ժամը ութից իննը փիլիսոփայություն էր կամ իրավագիտության մասին դասախոսություն, իննից տասը՝ նկարչության դաս, մասնավորապես կենցաղային ուրվանկարներ (իրավիճակային ուրվանկարներ) և քաղաքացիական ու ռազմական ճարտարապետություն:
Տասից տասնմեկը՝ արևելագիտություն, տասնմեկից տասներկուսը՝ ֆրանսերեն, տասներկուսից մեկը՝ շաբաթական երեք անգամ ձեռագրի դասեր, իսկ մնացած երեք օրը՝ պարի դասեր, իսկ մեծերի համար՝ ձիավարժության դասեր:
Ժամը մեկին՝ ճաշն էր: Ճաշին մատուցում էին հինգ տեսակ ուտեստ և երեք տեսակ էլ՝ ընթրիքին, սակայն դրանցից ոչ բոլորն էին ուտելու համար պիտանի:
Ժամը երկուսից երեքը ազատ ժամ էր և կարող էր օգտագործվել երաժշտության դասերով զբաղվելու համար:
Երեքից չորսը՝ փիլիսոփայություն, մասնավորապես՝ մաթեմատիկա, տրամաբանություն, ֆիզիկա և իրաբագիտական դասեր:
Չորսից հինգը՝ աշխարհագրություն և պատմություն, հինգից վեցը՝ արևելյան լեզուներ, վեցից յոթը՝ օրիենտալիստիկայի մասնավոր դասեր, յոթից ութը՝ աշխարհագրության և պատմության կրկնություն, ութից իննը՝ հանգիստ:
Ժամը իննին ընթրիքն էր, հետո տերողորմյան ու երեկոյան աղոքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s