Գարո Փայլանն ու մեջլիսի արձանագրությունները

HDP կուսակցությունից հայ պատգամավոր Գարո Փայլանի՝ թուրքական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ելույթից հետո խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ոչ միայն պատժել Փայլանին և զրկել խորհրդարանի նիստերին երեք անգամ մասնակցելու իրավունքից (ինչն ինքնին արդեն եզակի ու պատմական երևույթ է), այլև որոշվել է խորհրդարանական նիստի արձանագրություններից ջնջել Փայլանի ելույթի հատվածը։ Հիշեցնեմ, որ Փայլանն ասել էր.

«1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել։ Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:

Սա շատ կարևոր է մտապահել հատկապես այն դեպքում, եթե զբաղվում ենք հանրապետական Թուրքիայի պատմությամբ։ Մեզ համար հաճախ աղբյուր են ծառայում մեջլիսի արձանագրությունները։ Հիմա պատկերացրնենք, թե քանի այսպիսի «արձանագրությունից ջնջումի» դեպք է տեղի ունեցել 1920 թվականից այս կողմ։

2 comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s