24.05.2017 | Թուրքիան այսօր

Երեկ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադափազարը քաղաքում տեղի է ունեցել շատ հետաքրքիր դեպք։ Քաղաքի կենտրոնական Դեմոքրասի (Ժողովրդավարության) հրապարակում տեղադրված Աթաթյուրքի արձանի վրա մի մարդ է հարձակվել՝ փորձելով ջարդուփշուր անել ու վառել արձանն ու պատվանդանը։ Դա անելուց առաջ նա արձանի առջև փռել է Թուրքիայի դրոշն ու ականատեսների վկայությամբ՝ արաբերեն արտահայտություններ բացականչել։
Տեսնելով դա՝ հրապարակում գտնվող քաղաքացիների մի հոծ զանգված հարձակվել է այդ մարդու վրա և փորձել լինչի դատաստան տեսնել նրա հանդեպ։ Ոստիկանները մի կերպ են կարողացել փրկել արկածախնդրին բնակչության ձեռքից։ Ահա տեսանյութը.
Այս իրադարձության մեջ ամենակարևորը ոչ թե արձանի վրա հարձակումն է (թեև դա էլ շատ խորհրդանշական է, քանի որ Աթաթյուրքի դեմ հարձակումն ու արաբերեն բացականչությունը անուղղակի ենթադրում են աշխարհիկի և կրոնականի հակամարտություն), այլ հասարակական արձագանքը։ Հասարակական բևեռվածությունը այնքան է խորանում, որ հասարակությունը սկսում է խախտել բռնության վրա պետության մենաշնորհը և պատրաստ է ինքը հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինի հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s