Para TV | Թուրքիայի ընտրություններին ընդառաջ

Թուրքիայում հունիսի 24-ին խորհրդարանական եւ նախագահի ընտրություններ են: Ի՞նչ նպատակով 2019-ի նոյեմբերին նախատեսվող ընտրությունները տեղափոխվեցին 2018 թվական: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը դիտարկմանն ի պատասխան նշում է՝ Էրդողանն ուզում էր այնպես անել, որ «մաքսիմալ հարմար պայմաններում ընթանային ընտրությունները»: «Դրա համար կային մի քանի նախադրյալներ, որոնք չաշխատեցին այնպես, ինչպես Էրդողանը ցանկանում էր: Հաշվարկված էր, որ արտահերթ ընտրությունների պարագայում ընդդիմությունը չի հասցնի մոբիլիզացնել եւ ունենալ որոշակի մարտավարություն: Մյուս հաշվարկն այն էր, որ նախորդ տարի գրանցած տնտեսական առաջընթացի դրական ալիքի վրա հնարավոր էր ապահովել ձայների մեծամասնություն»,-պարզաբանում է թուրքագետը՝ հավելելով, որ երկու մարտավարությունն էլ, փաստացի, տապալվեցին: Գեղամյանի խոսքով՝ ընդդիմությունը հասցրեց շատ յուրօրինակ կերպով մոբիլիզացվել եւ մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, իսկ տնտեսական ցուցանիշը խիստ անկում գրանցեց: «Եւ որ ավելի կարեւոր է՝ այդ անկումը շատ պրակտիկ դրսեւորում ունեցավ. ազգային արժույթը գրանցեց պատմական մինիմում, ինչն արդեն շոշափելի էր բոլոր քաղաքացիների համար»,-ասում է նա: Բիթլիսում գտնվող թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը ներկայացմամբ՝ Թուրքիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սպասողական ու անորոշ: «Բնակիչների զգալի մասի մտահոգությունն այն է, թե արդյոք առաջին փուլով կանցնի էրդողանը: Գործի են դրել վարչական լծակները, անում են ամեն ինչ, որ Էրդողանն ընտրվի առաջին փուլով, քանի որ հստակ է, որ երկրորդ փուլի դեպքում նա բավական լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու եւ նրան ամենաբարդ փորձությունն է սպասելու»,-ընդգծում է նա: Չնայած Էրդողանն ակնհայտ ֆավորիտն է, սակայն թուրքագետ Պետրոսյանին հանդիպած բոլոր քրդերը Դեմիրթաշին են ընտրելու: Անկարայի «Թեփավ» վերլուծական կենտրոնի հետազոտող Դիանա Յայլոյանն էլ նշում է, որ նախագահի թեկնածու Ինջենի հանրահավաքներին մասնակցում են ահռելի թվով մարդիկ: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ»-ում:

աղբյուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s