Lragir.am | «Չսպասել երրորդ կողմի»

Lragir.am-ի «Հարթակ» հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Լրագրող Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին: Որքան էլ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կլանել են բոլորի ուշադրությունը, այդուհանդերձ Հայաստանից դուրս էլ տեղի են ունենում գործընթացներ, որոնք ոչ պակաս կարեւոր են, ուշադրության արժանի եւ այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի զարգացման, անվտանգության ռազմավարական խնդիրներին: Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրության արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը ըստ էության սկսում է բոլորովին նոր նախագահական պաշտոն, քանի որ նախագահ է ընտրվում նոր Սահմանադրությամբ եւ նախորդ ժամկետը այսպես ասած զրոյանում է: Ինչ Թուրքիայի հետ գործ ունենք, ինչ Էրդողանի հետ: Վարուժան Գեղամյանը խոսել է Թուրքիայի ներսում առկա իրավիճակի մասին, ասելով, որ նաագահի արտահերթ ընտրությունից հետո Էրդողանը փաստորեն էլ ավելի է կենտրոնացնում իշխանությունն իր ձեռքը, ավարտելով փաստորեն մի քանի տարի առաջ սկսած այդ գործընթացը եւ Թուրքիայում այժմ ըստ էության գերկենտրոնացած իշխանություն է, Էրդողանի ձեռքում կենտրոնացած իշխանություն: Ինչ կարող է սպասել այդ իշխանությունից Հայաստանը, որի 80 միլիոնանոց անմիջական հարեւանն է Թուրքիան, ազդեցիկ պետություն միջազգային քաղաքականության մեջ, տնտեսապես, ռազմական առումով հզոր երկիր, որի հետ Հայաստանը փաստորեն չունի հարաբերություն, ունի հարցեր, այդ թվում Արցախի մասով: Վարուժան Գեղամյանը խոսել է այս մասին, արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերության առումով Թուրքիայի գերկենտրոնացած իշխանության պարագան բարդացրել է հեռանկարը, քանի որ այն շրջանակները, որոնք առավել ազատ մտածող էին, առավել հանդուրժող, լայնախոհ եւ Հայաստանի հետ հարաբերության մասին էին խոսում, զգալիորեն կորցրել են իրենց ազդեցության շրջանակը, դրսեւորման հնարավորությունները: Միաժամանակ, Վարուժան Գեղամյանն ասում է, թե ինչ պետք է անի Հայաստանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է սպասի, թե արդյո՞ք աշխահաքաղաքական զարգացումները կբերեն իրավիճակի, երբ դարձյալ կառաջանա հայ-թուրքական գործընթացի առիթ: Ըստ թուրքագետի, հաշվի առնելով Թուրքիայի կարեւորությունը, չնայած ավելի նեղացած հնարավորություններին, Հայաստանն այդուհանդերձ պետք է օգտագործի իր ներկայիս հեղինակության աճը եւ ժողովրդավարական վարկի աճը նաեւ հայ-թուրքական ուղղությամբ աշխատելու, թուրքական դաշտում շահառու սուբյեկտներ գտնելու, նրանց միջոցով գոնե որեւէ գործընթացի ձեւավորման հասնելու ուղղությամբ: Վարուժան Գեղամյանը խոսել է նաեւ այդ թվում թուրք-ադրբեջանակն հարաբերություններում առկա խնդիրներն օգտագործելու հնարավորության մասին, որոնք՝ նրա խոսքով, անկասկած կան, որքան էլ երկու երկրները դաշնակիցներ ու եղբայրներ են համարվում: Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում:

աղբյուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s