Ամառային դպրոց | Թուրքերեն, օսմաներեն և պատմագրություն

Untitled-1.jpg2018թ. հուլիսի 9-ից օգոստոսի 2-ը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը դոկտոր Արի Շեքերյանի (Օքսֆորդի համալսարան) հետ համագործակցությամբ կազմակերպում է թյուրքագիտական ամառային դպրոց։ Չորս շաբաթների ընթացքում դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան մասնակցելու երեք զուգահեռ ընթացող դասընթացի՝

  1. Օսմաներենի ներածություն. հասկանալ արխիվային փաստաթղթերի լեզուն (09.07.-02.08)
  2. Ժամանակակից թուրքերեն. խոսակցական և ներկայացուցչական հմտություններ (09.07.-02.08)
  3. Օսմանյան շրջանի պատմագիտություն. մեթոդաբանական խնդիրներ և մոտեցումներ (30.07.-02.08)

Դասընթացի լեզուն անգլերեն/հայերեն է։ Դասընթացի մանրամասն նկարագիրը տե՛ս այս ֆայլում։

Մասնակցությունը անվճար է։ Առաջին 2 դասընթացների մասնակիցների տեղերը խիստ սահմանափակ են և նախատեսված են բացառապես այն ուսանողների համար, ովքեր արդեն իսկ տիրապետում են թուրքերենին (միջին մակարդակ)։ Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 8, ժամը 12:00-ն ուղարկել ձեր հայտը varuzhan.geghamyan@gmail.com հասցեին։ Հայտի մեջ նշել`

  1. ուսման վայրը, կուրսը, մասնագիտացումը
  2. էլ. փոստի հասցե
  3. թուրքերենին  (ինչպես նաև արաբերեն այբուբենին) տիրապետելու մակարդակների մասին հստակ տեղեկություն։

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s