Գիտաժողով | Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրես

orientconferencearm.jpg2018 թ. նոյեմբերի 9-10-ը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը կազմակերպում է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը, որը նվիրված է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման հիսուն ամյակին։

1968 թ. Երևանի պետական համալսարանում կազմավորվեց Արևելագիտության ֆակուլտետը, որը հիմնված էր նախորդ տասնամյակներում Հայաստանում ստեղծված արևելագիտական դպրոցի ձեռքբերումների վրա։ Կարճ ժամանակում ֆակուլտետը դարձավ հայկական ամենաակտիվ գիտակրթական կառույցներից մեկը և այսօր թևակոխում է իր զարգացման նոր փուլ։

Հայկական արևելագիտական առաջին կոնգրեսը պարբերական բնույթ կրող գիտաժողով է, որը նպատակ ունի մեկ հարթակի տակ քննարկել ժամանակակից արևելագիտության հիմնական խնդիրները և զարգացման հեռանկարները։
Գիտաժողովին կարող են ներկայացվել զեկույցներ, որոնք վերաբերում են այն քաղաքակրթական տարածքին, որը համընկնում է Մեծ Մերձավոր Արևելքի սահմաններին՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը։ Զեկույցները կարող են վերաբերել պատմության, լեզվաբանության, աշխարհագրության, մարդաբանության, քաղաքագիտության, գրականագիտության, փիլիսոփայության, մշակութաբանության, մեդիա ուսումնասիրությունների, կրոնագիտություն ոլորտներին։
Մենք հատկապես խրախուսում ենք այն զեկույցները, որոնք առնչվում են այս տարվա գիտաժողովի հիմնական թեմային՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը և Նոր Մերձավոր Արևելքի ձևավորումը։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք քննարկել հետևյալ խումբ հարցերը.

• Ազգային պետությունների առաջացումը Առաջին աշխարհամարտի արդյո՞ւնք, թե անկախ օրինաչափությո՞ւն
• Պատերազմի չերևացող հետևանքները (բնակչության տեղաշարժ, ինքնությունների ձևավորում, կենցաղի փոփոխություն, սահմանների նոր ընկալում)
• Մշակութային նոր իրողությունների ձևավորումը Առաջին աշխարհամարտից հետո
• Գաղափարախոսությունների տրանսֆորմացիան Արևելքում՝ Առաջին աշխարհամարտից հետո։
• Գիտնականների դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում. 100 տարի առաջ և այսօր

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. սեպտեմբերի 10-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գիտական կոչում), զեկուցման վերնագրով ու մինչև 300 բառ ամփոփագրով (abstract), պետք է ուղարկել orientconference@ysu.am էլեկտրոնային հասցեին։

Զեկուցումների լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Զեկուցման համար կտրամադրվի 20 րոպե, որին կհաջորդի 10 րոպե տևողությամբ քննարկում։

Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2018 թ. սեպտեմբերի 25-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. հոկտեմբերի 30-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն «Արևելագիտության հարցեր» գիտական պարբերականի հատուկ համարում։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կազմկոմիտեի անդամ Վարուժան Գեղամյանին (vgeghamyan@ysu.am):

Գիտաժողովի կազմակերպիչները կարող են տրամադրել սահմանափակ թվով աջակցություն՝ Երևանում և Ծաղկաձորում մասնակիցների կեցությունը ապահովելու համար (կախված անհրաժեշտությունից)։

Կազմկոմիտե
Մելքոնյան Ռուբեն
Սաֆարյան Ալեքսանդր
Ոսկանյան Վարդան
Քոչարյան Հայկ
Գեղամյան Վարուժան

Գիտական կոմիտե
Մելիքյան Գուրգեն (Հայաստան)
Սաֆրաստյան Ռուբեն (Հայաստան)
Հովհաննիսյան Դավիթ (Հայաստան)
Բայբուրդյան Արմեն (ԱՄՆ)
Ժիլ Օտյե (Ֆրանսիա)
Վալի Քուզեգար Քալեջի (Իրան)
Շայմերդինովա Ն. (Ղազախստան)
Խաբիբուլինա Է. (Ռուսաստան)

Գիտաժողովի անգլերեն տեքստը տե՛ս այստեղ։

աղբյուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s