Շնորհավորե՞լ, թե ոչ

Երեկ (հուլիսի 12-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես» գործակալության հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Բրյուսելի օդանավակայանում իրեն է մոտեցել Թուրքիայի նորանշանակ, բայց հին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և շնորհավորել վարչապետ ընտրվելու կապակցությամբ. «Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-հավելեց վարչապետը:

⚠️Սա ևս մի լավ առիթ է հիշեցնելու, որ ժամանակն է, որ Հայաստանը իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և մարտավարությունը կառուցի նախաձեռնողականության սկզբունքի վրա։ Մեր անմիջական հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է փորձենք մշտական աշխատանք տանել ոչ միայն թուրքական իշխող վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ, այլև թուրքական հասարակության ամենատարբեր խմբերի հետ։ Սա հատկապես այն պարագայում, որ այսօր ավելի քան երբևէ թուրքական հասարակության մեջ կան միանգամայն տարբեր օրակարգեր ու կարողություններ ունեցող տարբեր շրջանակներ։ Կհարցնեք ոնց աշխատել։ Դրա համար Հայաստանն այսօր ունի մի քանի խաղաքարտեր, ինչպես նաև Թուրքիայի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից օգտվելու շատ պատեհ հնարավորություն։ Դրանց մասին իմ նախորդ հարցազրույցներում հակիրճ խոսել եմ։

📊 #հարցում
Հ.Գ. Հունիսին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո իմ Թելեգրամ ալիքի բաժանորդներին առաջարկեցի պատասխանել մի հարցման. վարչապետ Ն. Փաշինյանն ու նախագահ Ա. Սարգսյանը պե՞տք է արդյոք շնորհավորեն Էրդողանին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հարցմանը արդյունքները կարելի է տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում:

Հարցում varuzhan.me.png

գրառման աղբյուրը՝ իմ թելեգրամ ալիքը՝ https://t.me/varuzhandragoman

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s