Թուրք-քրդական հակամարտության զոհերը

photo_2018-07-21_00-42-12.jpg2015 թվականի հունիսին այն բանից հետո, երբ իշխող ԱԶԿ (AKP) կուսակցությունը չկարողացավ խորհդարանական ընտրություններում ձևավորել մեծամասնություն, վերսկսվեցին ակտիվ զինված բախումները թուրքական իշխանությունների և քրդական զինյալ խմբերի (PKK) միջև։ Մինչ այդ մի քանի տարի շարունակ Թուրքիայի և PKK միջև գործում էր հրադադարի համաձայնություն🏳, որի շնորհիվ համեմատական խաղաղություն էր հաստատվել երկրի հարավ-արևելյան շրջաններում։
Արդեն երեք տարի է՝ զինված բախումները բարձր ինտենսիվությամբ շարունակվում են։ International Crisis Group-ը այս առիթով հրապարակել է մի զեկույց (զեկույցի հղումը՝ գրառման ներքևում↖️), որը ցույց է տալիս, թե քանի մարդ է զոհվել վերսկսված բախումների արդյունքում։ Համաձայն զեկույցի տվյալների՝ 3 տարվա ընթացքում սպանվել/զոհվել է 3971 մարդ, որից 455-ը քաղաքացիականներ, 1095-ը՝ պետական զինված ուժերի ներկայացուցիչներ, 2198-ը՝ PKK զինյալներ։ Ստորև առանձնացրել եմ վիճակագրության աղյուսակը՝ ըստ ամիսների։ Ինչպես կարելի է նկատել, վերջին շրջանում զոհերի թիվը պակասել է, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով. ա) թուրք-քրդական հակամարտության կենտրոնը այս պահին գտնվում է 🇮🇶Իրաքի և 🇸🇾Սիրիայի հյուսիսում, ուր քրդերը կենտրոնացրել են իրենց ուժերը, բ) թուրքական իշխանությունները արտահերթ դրության պայմաններում կարողացել են 🛂հնարավորինս լայն վերահսկողություն հաստատել քուրդ զինյալների համար հենարան ծառայող հարավ-արևելյան փոքրիկ քաղաքներում (հաճախ այդ քաղաքները պարզապես թաղամասներով ավերվել են)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s