Հումանիտար գիտության մասին

Մի երկու խոսք եմ ուզում ասել հումանիտար և սոցիալական գիտությունների կիրառականության մասին

‣ Մեր շրջապատում ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներից հաճախ ենք լսում հումանիտար և սոցիալական գիտությունների «անպետքության», «ժամանակավրեպության» կամ, այպես կոչված, «չկիրառականության» մասին։ Շատ հաճախ այդպիսի դիրքերից են հանդես գալիս նաև այն մարդիկ, ովքեր զբաղված են ամենօրյա աշխատանքով հենց նշված ոլորտներում։ Սակայն վերոնշյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան արդարացում սեփական թերացման ու ծուլության ֆոնին։
‣ Հումանիտար և սոցիալական գիտությունների անունն իսկ արդեն հուշում է, որ այդ գիտական ճյուղերը պետք է ապահովեն հասարակական զարգացումը՝ ոչ նյութականան ուղենիշերի սահմանման և հասարակության ներսում առկա և առաջացող խնդիրների համար լուծումներ գտնելու միջոցով։
‣ Սակայն մեզանում հումանիտար և սոցիալական գիտությունների հանդեպ վերաբերմունքն ու դրանց ընկալումը բոլորովին այլ է։ Հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո հումանիտար գիտությունները հանրային ընկալման մեջ կարծես վերածվել են ավելորդ «բեռի հարկատուների համար», ինչը հնարավորություն է տվել առանց փոքր-ինչ վերահսկողության «գիտություն» պիտակի տակ տեղավորել ցանկացած երևույթ, որը չի պարունակում մաթեմատիկական բանաձև։
‣ Մյուս կողմից ստեղծված վիճակը ապամոտիվացնում է նաև նշված դիսցիպլինների ներկայացուցիչներին։ Հաճախ կարելի է լսել ու տեսնել, որ այն գիտական թեմաները, որոնցով զբաղվում են հումանիտարները, ոչ մեկի պետք չեն։ Սակայն խնդիրն այն է, որ այդ թեմաները հաճախ ոչ միայն զուրկ են գիտական խնդրի սահմանումից և դրա լուծման փնտրտուքներից, այլև գրեթե ամբողջությամբ կտրված են շրջապատող նեղ և լայն իրականությունից։
‣ Մի քանի օր առաջ եվրոպական խոշորագույն գիտական կազմակերպություններից մեկը՝ European Research Council-ը (Եվրոպական հետազոտական խորհուրդ – ERC) հրապարակեց 2018 թվականի «Մեկնարկային դրամաշնորհներ»֊ի (Starting Grants) շրջանակներում հումանիտար և սոցիալական գիտություններին տրամադրված դրամաշնորհների հաղթող թեմաների ցանկը։ ERC-ն տրամադրում է մինչև 2 միլիոն Եվրո դրամաշնորհներ՝ մինչև 5 տարով։ Այն բաց է նաև Հայաստանից դիմողների համար։ Այս տարի հումանիտար և սոցիալական գիտություններ բաժնում ստացվել է 878 հայտ, որից հաղթող է ճանաչվել 111-ը։

LOGO-ERC_negatif.jpg‣ Եթե ուշադրությո՛ւն դարձնեք թեմաներին (ցանկը տե՛ս այստեղ), ապա կհամոզվեք, որ դրանց մեծագույն մասը, անկախ իր նեղ թեմատիկ նշանակությունից, այս կամ այն կերպ վերաբերվում է Եվրոպային անհանգստացնող այնպիսի հրատապ թեմաների, ինչպիսիք են՝ «գաղթականների խնդիրներ», «ինքնության ճգնաժամ», «արժեքների ճգնաժամ», «սննդի որակ», «բռնություն և համերաշխություն», «կրոն և ժամանակակից հասարակություն», «շրջապատող միջավայր և մարդ հարաբերակցություն», «լիբերալ ժողովրդավարության ճգնաժամ», «պոպուլիզմի և ավտորիտարիզմի աճ», «փոքրամասնություն կազմող խմբերի մարդաբանություն», «քաղաքային համակեցություն» և այլն։ Այս պահին Եվրոպայում առկա խնդիրներին քիչ թե շատ ծանոթ մարդը միանգամից կնկատի, որ թեմաները որոշակի հնարավորություն են ընձեռում վերհանել այնպիսի իմաստներ, որոնք կարող են օգտակար լինել նշված խնդիրների լուծման գործում։ Ըստ այդմ՝ սա փայլուն օրինակ է, թե ինչպես են հումանիտար և սոցիալական գիտությունները դառնում «պիտանի» և «կիրառական»։ Էլ չեմ նշում, որ թեմաների մեծ մասը միջգիտակարգային են (interdiciplinary):
‣ Որպես վերջաբան, այդ ցանկից առանձնացրել եմ մի քանի արևելագիտական թեմա, որոնք հանգիստ կարող էին իրականացնել նաև հայաստանյան գիտական կազմակերպություններից որոշները.

∙ Violence, State formation and memory politics: an off-site ethnography of post-revolution Iran
∙ Explaining Transnational Jihad – Patterns of Escalation and Containment
∙ Multi – Religious Encounters in Urban Settings
∙ (Re)constructing a Bible. A new approach to unedited Biblical manuscripts as sources for the early history of the Karaim language

Հ.Գ. հավելյալ նշեմ, որ ERC «Մեկնարկային դրամաշնորհներ»-ի բոլոր թեմաներով դիմած հայտերի մեջ շահել է նաև 2 հայտ Թուրքիայից, երկուսն էլ «Ֆիզիկա և ճարտարագիտություն» դիսցիպլիններում, ևս մեկ հայտ Ռումինիայից, որը բացարձակ թվերով նույնիսկ ավելի քիչ զարգացած է, քան հայաստանյան գիտությունը։
*Սա չի նշանակում, որ պետք է արգելել որևէ գիտնականի զբաղվել իրեն հետաքրքրող ցանկացած թեմայով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s