Արաբական ՆԱՏՕ կստեղծվի՞

Վերջին օրերի անցուդարձերի մեջ գրեթե աննկատ մնաց այն հանգամանքը, որ ԱՄՆ հովանավորության և ղեկավարման ներքո Մերձավոր Արևելքում նախատեսվում է ձևավորել նոր ռազմական կազմակերպություն՝ «Արաբական ՆԱՏՕ»։ Մերձավոր Արևելքի Ռազմավարական Ալյանսը՝ MESA-ն (Middle East Strategic Alliance) պետք է համախմբի՝
– Սաուդիան Արաբիան🇸🇦
– Արաբական Միացյալ Էմիրությունները🇪🇭
– Քուվեյթը
– Բահրեյնը🇧🇭
– Քաթարը🇰🇼
– Օմանը 🇴🇲
– Եգիպտոսը 🇪🇬
– Հորդանանը 🇯🇴
– ԱՄՆ 🇺🇸։

a

📆Կազմակերպության ստեղծման մասին ամենայն հավանականությամբ կհայտարարվի հունվարին՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
📂Մերձավոր Արևելքում ռազմական կառույցների ստեղծման փորձեր մի քանի անգամ նախաձեռնվել են նաև նախկինում (օրինակ՝ CENTO-ն), բայց բոլորն էլ կարճ կյանք են ունեցել և շատ նվազ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա։ MESA-ն ստեղծելու գաղափարը, ըստ էության, մշակվել է դեռ անցյալ տարի մայիսին Ս. Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած ֆորումի ժամանակ։ Իմիջիայլոց, այդ ֆորումին հրավիրված էր մասնակցելու նաև 🇦🇿Ադրբեջանը և 🇹🇷Թուրքիան։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունների՝ MESA-ի առջև կանգնած ամենամեծ խնդիրները լինելու են հակազդեցությունը Իրանին և Սիրիան։
⚠️Սա ևս մեկ հիշեցում է առ այն, որ տարածաշրջանում հասունանում են շատ լուրջ գործընթացներ ու Հայաստանին անհրաժեշտ է շուտափույթ մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որտեղ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ու բոլորովին նոր մոտեցումներով պետք է առանձնացվի Մերձավոր Արևելքը, որի մի մասն ենք մենք՝ անկախ մեր պատկերացումներից և ցանկություններից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s