Արտաքին քաղաքական ռազմավարություն

45243691_10216293826168564_2547790285207764992_nԱյսօր (30.10.2018թ.) Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական համատեղ հանդիպումն է տեղի ունեցել, որտեղ քննարկվել են եռակողմ հարաբերությունների տարբեր ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլն։ Դուք հավանաբար արդեն հասցրել եք տեղեկանալ, որ հանդիպման ավարտին ստորագրվել է հռչակագիր, որում խոսք է գնացել Արցախյան հարցը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին՝ չհիշատակելով ազգերի ինքնորոշման սկզբունքը։
Մեր հարևան այս երկրների միջև եռակողմ հարաբերությունների ձևաչափը նոր չէ։Նմանատիպ հանդիպումներ պարբերաբար լինում են, նմանատիպ հռչակագրեր էլի են եղել (2012թ. հաստատ եմ հիշում)։ Առանձնապես պետք չէ խառնվել հենց այսօրվա հանդիպման ու հռչակագրի առիթով։ Բայց…
Բայց մեր հարևանությամբ տարածաշրջանային ակտիվ գործընթացները (երբ բոլոր ներգրավված կողմերը՝ սեփական շահերից ելնելով, փորձում են պրոակտիվ լինել իրենց արտաքին քաղաքականության մեջ), ևս մեկ անգամ ակնհայտ ցուցադրում են Հայաստանի համար տարածաշրջանային արտաքին քաղաքականության հստակ ռազմավարության մշակման խիստ անհրաժեշտությունը։ Հայաստանը չգիտի ինչպես վարվել հարևանների ու իր անմիջական շրջապատի հիմնական դերակատարների հետ։ Մերձավոր Արևելքում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքներով ու մեթոդներով, որոնք արդիական են եղել 1990-ականներին և 2000-ականների սկզբին (հիմնված գերազանցապես հայկական ավանդական համայնքների կողմից մշակած մոտեցումների և տեխնոլոգիաների վրա) ։ Ներկայումս Մերձավոր արևելքում առաջ են եկել այնպիսի միտումներ, որոնք ենթադրում են բոլորովին այլ մարտավարություն, խաղի ուրիշ կանոններ և ավանդականի և նորի միախառնումով յուրահատուկ գործիքակազմ։ Սակայն կարծես թե մենք բավականաչափ պատշաճ ուշադրություն չենք դարձնում այս հրատապ հարցին։
Հիմա անցնեմ բուն ասելիքիս. ինչպես որ էլի եմ նշել տարբեր առիթներով, մեզ համար օրհասական անհրաժեշտություն է ՀՀ արտաքին քաղաքական նոր ռազմավարություն մշակելը։ Այդ նոր ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի Մեծ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական և սոցիոմշակութային հիմնական տեղաշարժերի մանրամասն ուսումնասիրությունը։ Երբ ասում եմ Մերձավոր Արևելք, նկատի ունեմ ոչ միայն այս տարածաշրջանում գտնվող պետությունները, այլև այստեղ իրենց շահերն ունեցող բոլոր դերակատարներին՝ ԱՄՆ-ից մինչև ՌԴ և Չինաստան։
Ռազմավարությունը մի օրում չեն գրում։ Ոչ էլ մի ամսում։ Չեն գրում մենակ, չեն գրում՝ առանց նախորդ փորձի։
Իրական ու արդիական ռազմավարության համար անհրաժեշտ է ժամանակ, ինչպես նաև թե՛ անցյալի փորձի մանրամասն վերլուծություն, և թե՛ տարածաշրջանային նոր միտումներն ու իրականությունը հասկացող ոչ սակավաթիվ թիմի տքնաջան աշխատանք (առանց դրա ցանկացած այլ գործողություն կիսատ ու առնվազն ոչ լիարժեք է ու արդյունավետ, եթե ոչ բոլորովին անարդյունավետ)։
Իմ համեստ կարծիքով, դրա համար կա անհրաժեշտ ամեն բան, բացի բուն խնդրի՝ պետության կողմից որպես գերառաջնային ձևակերպումից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s