Para TV |Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան եռակողմ ձեւաչափը մարտավարական գործակցություն է

«Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում տարաբնույթ ընկալումների եւ մեկնաբանությունների տեղիք տվեց: Առավելապես՝ այդ հռչակագրում ներառված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դրույթը եւ Իրանի մասնակցությունը դրանում:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այս համատեքստում նախեւառաջ ընդգծում է, որ ոչ եռակողմ հանդիպումն էր առաջին անգամ, ոչ էլ հռչակագրի ընդունումը: «Ուղղակի այդ հանդիպումը տեղի ունեցավ այնպիսի պայմաններում եւ այնպիսի ժամանակաշրջանում, որ մեզ մտածելու եւ առավել զգայական ընկալելու տեղիք էր տալիս: Այդ պատճառով էլ շատերը հայտարարեցին, որ հանդիպումը Հայաստանի դեմ էր, սակայն դա այդպես չէր»,-վստահեցնում է թուրքագետը:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը եւս նույն կարծիքին է: Ավելին, ըստ նրա, համեմատության մեջ, այս հռչակագրում ձեւակերպումներն ավելի չեզոք էին: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում»: աղբյուր

Ստորև ներկայացնում եմ մի քանի միտք, որոնց շուրջ կառուցել եմ իմ ասելիքը։ Ամբողջական տեսանյութը կարելի է դիտել կից հղումով։ ⬇️
📍Իրան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը մարտավարական է, և ոչ թե ռազմավարական՝ պայմանավորված առաջին հերթին առօրյա խնդրիրների լուծման անհրաժեշտությամբ, որոնք առկա են երեք երկրների միջև։
📍Երբ խոսում ենք հարևան պետությունների երկկողմ հարաբարերությունների մասին և նշում ենք, որ այս և այն երկիրը ռազմավարական դաշնակիցներ են կամ հակառակորդներ, մենք հաճախ ընկնում ենք ծայրահեղությունների գիրկը՝ հավատալով, որ եթե պետությունները դաշնակից են, ապա նրանց միջև խնդիրներ չկան, իսկ եթե հակառակորդներ են, ապա նրանց միջև համագործակցություն չպետք է լինի։ Սա վերաբերվում է թե՛ Իրան-Ադրբեջան, և թե՛ Թուրքիա-Իրան հարաբերություններին։ Այդ հարաբերությունները բազմաշերտ են և բազմագործոն։
📍Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա են բազմաթիվ հակասություններ, որոնք խաղալու դաշտ են հայաստանյան կողմի համար։
📍Հռչակագրերը և այլ նմանատիպ տեքստեր ոչ միայն ամբողջությամբ չեն արտահայտում կողմերի միջև ընթացող բանակցությունների իրական բնույթը, այլև շատ հաճախ ունեն բացառապես քարոզչական նպատակ։ Ըստ այդմ՝ վերլուծել արտաքին քաղաքականությունը՝ հիմնվելով բացառապես տեքստի վրա, այդքան էլ ճիշտ չէ։
📍Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են տեղավորվել այլ՝ բազմակողմ հարաբերությունների համատեքստում (օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ քննարկումներում)։
📍Հայաստանին անհրաժեշտ է պրոակտիվ քաղաքականություն տարածաշրջանում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի վերանա արտաքին քաղաքական օրակարգի սնանկությունը։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s