24news |Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը

24news.am լրատվական կայքի եթերում վերլուծաբան Լևոն Մարգարյանին հյուրընկալել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Քննարկման ժամանակ հնչած մի քանի հիմնական թեզերը ստորև.

  • ՀՀ ներքին քաղաքականությունը ստվերել է արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները, որոնք պակաս ուշադրության արժանի չեն։
  • Հայաստանյան արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ Հայաստանում։
  • Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պարզ էր, որ նախկինում մշակված արտաքին քաղաքական ռազմավարությունը սպառել էր իրեն և կարիք կար նոր ռազմավարական ծրագրի։
  • ՀՀ-ին անհրաժեշտ է մի քանի սցենարային տարբերակով միջնաժամկետ ու երկարաժամկետ արտաքին քաղաքական ռազմավարություն։
  • Մերձավոր Արևելքում տարածաժամանակային փոփոխությունները շատ ավելի արագ են ընթանում, ինչը ենթադրում է դրանց մշտական ու համապարփակ վերլուծություն և համապատասխան քաղաքականության մշակում։
  • Մերձավոր Արևելյան քաղաքականությունը ոչ թե Բժեզինսկու շախմատի տախտակ է, այլ նարդու տախտակ, որտեղ որքան կարևոր են ստույգ հաշվարկները, այնքան էլ շատ բան կախված է պատահական/հանկարծակի գործոններից։ Ըստ այդմ՝ Հայաստանի հարևանների մշադիտարկումը և մշտական դիվանագիտական գործընթացը այլընտրանք չունի։
  • Իրար հակասող ծայրահեղությունները կարող են գոյություն ունենալ կողք կողքի, ինչպես օրինակ Ադրբեջանում իսլամի աստիճանական ներարկումը պետական գաղափարախոսության մեջ և միևնույն ժամանակ իսլամի խիստ վերահսկումն ու սահմանափակումը։
  • Հայաստանը կարող է և պետք է փորձի օգտագործել իր նոր իմիջային կերպարը, սակայն դա պետք է անել շատ զգույշ՝ հասկանալով, որ Մերձավոր Արևելքում ոչ բոլորն են կիսում այն արժեքները, որոնք դավանում ենք մենք։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s