Անպատասխանատվության ու ոչ պրոֆեսինալության վնասի մասին

Ես ցավում եմ, որ ճչացող ինքնավստահությամբ, բայց անգրագիտորեն Ադրբեջանից ու Ադրբեջանի հետ հարաբերություններից խոսում են Haqqin կարդացող ու իրենց այդքանով պրոֆեսիոնալ համարող մարդիկ։
Ես ցավում եմ, որ հոխորտացող ինքնավստահությամբ Թուրքիայից խոսում են մի անգամ Ստամբուլում թրեյնինգի եղած ու Բոսֆորի ափին թեյի բաժակով նկարված, բայց ոչ մի լուրջ վերլուծություն չգրած ու նույնիսկ չընթերցած մարդիկ։
Էսքանն եմ նշում, որովհետև սրանք են էն ոլորտները, որից ես մի փոքր հասկանում եմ։ Շատ քիչ, ընդամենը 12 տարի է, որ ինտենսիվորեն զբաղվում եմ, բայց իսկապես դեռ շատ քիչ եմ հասկանում։ Բայց սթափ գնահատելով ունեցածս գիտելիքի, հմտությունների ու փորձի պաշարը՝ ինձ իրավունք եմ վերապահում երբեմն, առիթի դեպքում, բարձրաձայնել մտահոգություններս։
***
Վերջին օրերին ու շաբաթներին բոլորը խոսում են Ադրբեջանի մասին։ Ցավով ու անհանգստությամբ պիտի ասեմ, որ հնչող ելույթների ճնշող մեծամասնությունը չպիտի ընդհանրապես դիտարկել, քանի որ ելույթ ունեցողները թեմայից տեղյակ չեն ու, ավելին, իրենց եզրակացությունները հիմնում են ակնհայտորեն թերի, երբեմն սխալ տվյալների, կամ կոնտեքստից կտրված դրույթների վրա (այդպիսի մի հոլովակի հղում կդնեմ մեկնաբանության մեջ)։
Սիրելի՛ ընթերցող, ցավոք, Ադրբեջանը մեր երազած հարևանը չի։ Ցավոք, Ադրբեջանի մասին վերջին շրջանում տարածվող պնդումներն ու պատկերացումները, երբ փորձում են ամենուր տեսնել «սուրբ» ու «խաղաղասեր», «հայերին պաշտող ու հարգող» ժողովուրդ ու դրան «կեղեքող», «լկտի» իշխանություն, ևս ճշմարտություն չէ։
Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում։ Ու դա դեռ երկար տարիներ կտևի։
Ցավոք, առկա իրավիճակում Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորություն կա միայն ուժեղ, միասնական Հայաստանի պարագայում։
Ցավոք, ուժեղ լինելու համար պետք է շատ աշխատել, պատասխանատու լինել ամեն ասածի ու արածի համար։
Ցավոք, մենք շարունակում ենք հավատալ միֆերի ու կարծրատիպերի, որոնք ստեղծվում են ոչ Հայաստանում ու ոչ հայերի կողմից։

***
Ցավոք, մենք այս ամենը չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ։ Ցավոք, դա վտանգավոր է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s