1in.am | Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ

Ցավոտ պարտություն՝ Էրդողանի համար. Հայաստանը և Թուրքիան երկխոսության սեփական խողովակները պետք է ունենան

Կիրակի օրը Ստամբուլում կայացան քաղաքապետի կրկնակի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունները կայացել էին մարտին, այդ ժամանակ Իմամօղլուն իր մրցակցին՝ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմին հաղթել էր շուրջ 14 հազար ձայնի առավելությամբ: Այս անգամ նրա հաղթանակն ավելի համոզիչ էր, քանի որ քվեների միջև կար ավելի քան 700 հազար ձայնի տարբերություն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետներ Վարուժան Գեղամյանի և Անդրանիկ Իսպիրյանի հետ:

«Թերևս, ամենակարևոր եզրակացությունը, որ կարող ենք անել, հետևյալն է. թուրքական քաղաքական դաշտում հայտնվել է մի նոր քաղաքական գործիչ, որն իր շատ բնութագրիչներով նման է Էրդողանին և կարողանում է հավասարը հավասարի պես խոսել և մրցակցել Էրդողանի հետ: Երկարաժամկետ հեռանկարում, եթե Իմամօղլուն հաջողի որպես Ստամբուլի քաղաքապետ, իսկ այստեղ կան մի շարք բայցեր, նա իսկապես լինելու է առաջիկա ավելի լայն ընտրությունների գլխավոր աստղը»,- ասաց Գեղամյանը՝ շեշտելով, որ այս ընտրությունները վերաբերում են միայն քաղաքապետի պաշտոնին, իսկ քաղաքային խորհուրդները, որոնք, ըստ էության, որոշում կայացնողներ են ևս, գտնվում են իշխող կուսակցության ձեռքում, հետևաբար, Իմամօղլուի պայքարը նոր-նոր է սկսվում:

Իսպիրյանը, համակարծիք լինելով Գեղամյանի հետ, իր հերթին ընդգծեց, որ վերջին 35 տարվա ընթացքում Իմամօղլուն դարձավ Ստամբուլում ամենաշատ քվե ստացած քաղաքապետը: «Սա կարելի է համարել Էրդողանի ամենաջախջախիչ պարտությունը… Եթե մարտի 31-ի ընտրությունների արդյունքները պայմանավորված էին Էրդողանի վերջին տարիների քաղաքականությամբ, դրա հետևանքով առաջացած խնդիրներով՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, ապա այս ընտրությունները հետևանքն էին Էրդողանի կողմից նախորդ ընտրությունների արդյունքների չեղարկմանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s