Նախիջևան-Թուրքիա սահմանի «մանրուքները»

Տարօրինակ է, բայց երբեք չէի մտածել այն մասին, որ մինչև 1934թ., երբ Թուրքիան Իրանից վերջնականապես ստացավ մի քանի կիլոմետրանոց սահմանային միջանցքը և ցամաքային ճանապարհով միացավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Հայաստանը Իրանի հետ ուներ երկու սահման։ Մեկը՝ ներկայիս սահմանն է Մեղրիի մոտ, մյուսը ներկայիս Վեդի քաղաքից հարավ ընկած հատվածում (որն այսօր հայ-թուրքական սահմանի մի մասն է)։
Պատկերացնո՞ւմ եք, թե որքան տարբեր կլիներ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, եթե այդ փոքր հատվածը մինչ այսօր մնար իրանական։ Իմիջիայլոց, երբ 1934թ. Իրանի Ռեզա շահը և Քեմալ Աթաթյուրքը Անկարայում բանակցությունների արդյունքում եկան Իրան-Թուրքիա սահմանային բաժանման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և Իրանը Թուրքիային զիջեց վերոնշյալ հատվածը (ներառյալ փոքր Մասիսը), Իրանի շահը, ով սկզբում դեմ էր հանդես գալիս նման տարածքային փոփոխությանը, նշեց. «Այս մանրամասները (նկատի ուներ՝ Նախիջևանին միացող հատվածը) կարևոր չեն…»։ Կարևոր էին, այն էլ՝ շատ կարևոր։
Կցում եմ Հրանտ Միքայելյանի հոդվածում տեղ գտած մի քարտեզ, որը վերցված է ԽՍՀՄ 1928թ. ատլասից, որտեղ երևում են հայ-իրանական «երկու» սահմանները։

Կցում եմ նաև ներկայիս սահմանը պատկերոց քարտեզ՝ Նախիջևան, Հայաստան, Իրան, Թուրքիա հատվածում։

Այս թեմայով արժե ծանոթանալ նաև Ջորջ Բուրնությանի այս հոդվածին (Bournoutian G., The Iran-Turkey-Armenia Borders as Depicted in Various Maps, Iran and the Caucasus 19 (2015) pp. 97-107)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s