Թյուրքագետի գրադարան | «Советская тюркология» ամսագիր

Խորհրդային Միությունում արևելագիտական գլխավոր գիտական ամսագրերից մեկը «Советская тюркология»-ն (Խորհրդային թյուրքագիտություն) էր, որը սկսեց հրատարակվել 1970 թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի և Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կողմից։

Գիտական պարբերականը նվիրված էր գերազանցապես թյուրքական բանասիրությանը։ Հրապարակվող հոդվածներում անդրադարձ էր կատարվում թյուրքական բոլոր լեզուներին, ինչպես նաև գրականության և մշակույթի տարբեր խնդիրները։ Պարբերականը հրատարակվել է մինչև 1992թ.։ Տևական դադարից հետո՝ 2009 թվականից այն սկսում է հրատարակվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից՝ «Российская тюркология» անվան ներքո։

Տարբեր տարիներին այս ամսագրի խմբագրական կազմի անդամներ են հանդիսացել խորհրդային հայտնի թյուրքագետները (օր.՝ Ա. Կոնոնովը, Ն. Բասկակովը և այլոք), այդ թվում նաև հայազգի հռչակավոր թյուրքագետ, թյուրքական լեզուների մասնագետ Երվանդ Սևորդյանը։

«Խորհրդային թյուրքագիտություն» գիտական պարբերականի անդրանիկ համարի կազմը։

ՌԴ գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի կայքում հասանելի են «Советская тюркология» ամսագրի բոլոր համարները՝ թվայնացրած։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s