Աթաթյուրքի կոչը երիտասարդությանը

1927թ. հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, ավարտելով իր հայտնի քաղաքական մանիֆեստը՝ «Ճառը» (Nutuk)*, դիմում է թուրք երիտասարդությանը կոչով՝ «Atatürk’ün Gençliğe Hitabesi» (Աթաթյուրքի կոչը երիտասարդությանը)։ Այդ օրից ի վեր այն իր ուրույն տեղն ունի Թուրքիայի Հանրապետության պետական գաղափարախոսության մեջ, պարտադիր կախված է բոլոր կրթական օջախների բոլոր դասասենյակներում։ Մինչ օրս ցանկացած թուրքի ծանոթ այս կոչը հատկապես կարևոր նշանակություն ունի թուրքական ազգայնականության ուսումնասիրության տեսանկյունից։

Ստորև առաջին անգամ թարգմանաբար (թարգմանությունը՝ Վարուժան Գեղամյանի) հայերենով ներկայացնում եմ այդ կոչը։

ԱԹԱԹՅՈՒՐՔԻ ԿՈՉԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

Հե՜յ դու, թուրք երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, Թուրքիայի Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթարելի թվալ։
Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող է լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։ Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, թուրք ապագայի երիտասարդություն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել թուրքական անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է։

___________________________________
*
Նոր սերնդի ձևավորման, ինչպես նաև հասարակության ազգային, մշակութային և սոցիալ-քաղաքական միասնության ապահովման ճանապարհին ընկած կարևորագույն խնդիրներից էր ազգային պատմության` որպես միասնության գիտակցման կարևորագույն բաղադրատարրի, վերանայման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արված առաջին քայլը 1927 թ. հոկտեմբերին տեղի ունեցած ՀԺԿ համագումարում Մուսթաֆա Քեմալի ելույթն էր, որը հայտնի է «Ճառ» (Nutuk) անվամբ։ Այն ներկայացնելու համար պահանջվեց վեց օր, իսկ Քեմալն ընդհանուր առմամբ խոսեց 36 ժամ 31 րոպե։ Այդ ելույթի առաջին նախադասությունը («1919 թ. մայիսի 19-ին ես ափ իջա Սամսունում») դարձավ քեմալական պատմագրության մեկնակետը։ Այդ տարեթիվը ներկայացվեց որպես ջրբաժան հնի և նորի միջև։ «Ճառ»-ում ներկայացվեցին նաև 1919 թվականից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, անձանց ու ներքաղաքական գործընթացների այնպիսի մեկնաբանություններ, որոնք կամ կեղծում էին պատմությունը, կամ այն ներկայացնում էին ձևախեղված և միակողմանի։ «Ճառ»-ում ներկայացված դրույթները և պատմական փաստերի մեկնաբանությունները հետագա տասնամյակների ընթացքում դարձան թուրքական պատմագրության հիմնասյունը։ Գրվեցին նաև մի շարք այլընտրանքային պատմություններ և ինքնակենսագրություններ (օրինակ՝ Քարաբեքիրի, Ջեբեսոյի, Ադըվարի և այլոց կողմից), սակայն դրանց հրատարակումն արգելվեց, և միայն 1960-ական թթ. թույլատրվեց դրանք տպագրել (աղբյուրը՝ «Թուրքիայի Հանրապետության պատմություն», 2018)։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s