Իմ մասին | About me

журнал_Page_10
A Diary of the Man Longing to Travel to Far-Off Places

English text is below

Բարի գալուստ իմ բլոգ։ Ես թյուրքագետ, արևելագետ Վարուժան Գեղամյանն եմ, և սա իմ հեղինակային բլոգն է՝ նվիրված թյուրքագիտությանն ու արևելագիտությանը:

2011թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բակալավրիատը (արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոն): Ապա ուսումս շարունակել եմ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի արևելյան ֆակուլտետի մագիստրատուրայում (2011-2013) և ասպիրանտուրայում (2013-2016): Պատմական գիտությունների թեկնածու եմ (Ph.D.), ատենախոսական աշխատանքս նվիրված է եղել Թուրքիայում սոցիալ-մշակութային տեղաշարժերին նախագահ Ի. Ինոնյույի (1938-1950թթ.) օրոք։ Լրացուցիչ մագիստրոսական կրթություն եմ ստացել Սանկտ Պետերբուրգում Եվրոպական Համալսարանում («Իսլամը Եվրասիայում»), հավելյալ երկաժամկետ կրթական ծրագրերի եմ մասնակցել Չինաստանի և Թուրքիայի առաջատար համալսարաններում։
Այժմ դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։ Կարդում եմ հետևյալ դասընթացները՝ Ադրբեջանի պատմություն, Ադրբեջանի սոցիալ-մշակութային մարդաբանություն, Գաղափարական հոսանքները Թուրքիայում, Թուրքիայի կուսակցական համակարգը, Իսլամը Թուրքիայում, ԶԼՄ-ները Թուրքիայում, Ինտեգրացիոն գործընթացները Ասիական տարածաշրջանում, Ժամանակակից թուրքերեն, Ժամանակակից մամուլը Մերձավոր Արևելքում, Թուրքիայի Հանրապետության պատմություն, Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և պատմական մարդաբանություն։
Որպես Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Ադրբեջանի հարցերով փորձագետ աշխատում եմ հայաստանյան և միջազգային մի շարք գիտակրթական կառույցներում (Konrad Adenauer Stiftung)։  Բացի դրանից, սյունակներ եմ վարում մի շարք զլմ-ներում (Forbes, Artsakhpress.am, Arevelk.am և այլն)։ Սյունակներիս մեծ մասը ես տեղադրում եմ այստեղ։ Իսկ գիտական հոդվածներիս մի մասը հասանելի է Academia.edu կայքում։
2018 թվականից ԱՐԴԻ հիմնադրամի տնօրենն եմ։ ԱՐԴԻ-ն ուղեղային կենտրոն է, որը զբաղվում է տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրությամբ։

Բացի ընդհանուր գրառումներից այս բլոգում կա երկու մեծ և առանձին բաժին, որոնք արժանի են հատուկ ուշադրության.

«ԹՅՈՒՐՔԱԳԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ» բաժինը, որտեղ ես պարբերաբար հրապարակում եմ թյուրքագիտության ամենատարբեր ոլորտներին վերաբերող գրքեր, հոդվածներ, ֆիլմեր և այլ նյութեր:

«ԳԻՏԱԺՈՂՈՎ» բաժնում ես կիսվում եմ առաջիկա թյուրքագիտական/արևելագիտական գիտաժողովների, սեմինարների, հանդիպումների և այլ միջոցառումների մասին տեղեկատվությամբ:

Բլոգը նախատեսված է թյուրքագետների, Թուրքիայով և հայ-թուրքական հակամարտությամբ հետաքրքրվող մասնագետների, լրոգրողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Բոլոր հարցերով գրե՛ք ինձ հետևյալ հասցեով՝ varuzhan.geghamyan@gmail.com:

Հարգանոք՝
Վարուժան Գեղամյան

Welcome!

My name is Varuzhan Geghamyan.
I earned my B.A. from the Department of Turkish Studies, Yerevan State University in 2011. In 2013 I submitted an M.A. thesis  at the Department of  Oriental Studies, St. Petersburg State University on “Ottoman Legacy in Modern Turkey”.
In 2017 I earned my Ph.D. degree in History with a dissertation on Socio-cultural dynamics in Turkey during the presidency of Ismet İnönü (1938-1950).

Currently I work as asistant professor in Yerevan State University (Department of Oriental Studies) teaching courses on Turkey’s modern history, History of Azerbaijan; Sociocultural anthropology of Azerbaijan; Political ideologies and parties in Modern Turkey; Islam in Turkey; Evolution of Turkish Media; History of Turkish Republic; Digital Humanities.

From fall 2018 I am appointed as the director of ARDI (Armenian Research & Development Institute) Foundation – Yerevan based think tank which covers regional politics. I am a non-resident expert of Konrad Adenauer Foundation. My op-eds and commentaries appeared in Forbes, Newsweek, Moskovskiy Komsomolets, etc. My current research interests are the phenomenon of personality cult in MENA region, Islamic nationalism, digital humanities in MENA studies, hate speech.

Here is the list of my mane academic publications:

Books and Chapters in edited academic volumes

  1. Safrastyan, R. Melkonyan, V. Ter-Matevosyan, A. Dumanyan, H. Chakryan, V. Geghamyan, A. Hovhannisyan, The History of the Republic of Turkey (1918-2018), Yerevan State University, National Academy of Science of RA, 2018, 364 p. /in Armenian/
  2. Zhamakochyan, Diana Galstyan, Michail Savva, Samvel Martirosyan, V. Geghamyan, Tigran Tavadyan; Tigran Ghanalanyan, The Issues of the Self-Organization of the Armenian Communities in the South Of Russia, Noravank Foundation, Yerevan, 2010, 220 p.

Papers

  1. Geghamyan, “Age of the New Reis”: Personality Cult of the R.T. Erdogan in Modern Turkey, Strateg, Yerevan State University, 2018, 1, pp. 101-111 /in Armenian/
  2. Geghamyan, Invention of Lausanne: Day of Peace as an Instrument to Construct Charismatic Leadership in Traditional Society, Islamology, 2017, 7, Vol. 1, pp. 194-210 /in Russian/
  3. Geghamyan, To serve the Chief: The Role of Turkish Literature in the Representation of Power During the Presidency of I. Inonu (1938-1950), Genesis: Historical research, 2017, 4, pp. 38-55 /in Russian/
  4. Geghamyan, Characteristic of modernization in Turkey over the period of Kemalist authority: an attempt of reassessment, Genesis: Historical research, 2017, 6, pp. 44-55 /in Russian/
  5. Geghamyan, Taksim Square and the Images of Power: Urban Reconstruction as Means and Space for Communications in Kemalist Turkey, KLIO, 2017, 4 (124), pp. 72-78 /in Russian/
  6. Geghamyan, Control and censorship: Turkish press during “National Chef” period, AKUNQ, 2017, 1 (15), pp. 94-101 /in Russian/
  7. Geghamyan, The Role of Turkey in the Formation of ISIS, Analytical Bulletin, 2015, 7, pp. 172-193 /in Armenian/
  8. Geghamyan, “The Second man”: Personality Cult and Inter-Party Struggle in Turkey in 1938-1950, The Problems of Oriental Studies, YSU, 2015, 10, pp. 76-96 /in Armenian/
  9. Geghamyan V., Galstyan D., New Realities in the Sphere of the Research Centers of Azerbaijan, 21st CENTURY, 2011, 4, pp. 5-23 /in English/

In this blog besides general posts in Armenian, English and Russian, there are two special series of posts, which could be useful for any researcher on Turkey and Ottoman Empire.

eLibrary – here I post books in .pdf and reviews on them. You’re free to download any of them.
Conferencing – if you search for any conference, seminar or workshop on Turkish and Ottoman studies, and which does not appear in the H-Turk list, than here is the place you need.

For any question or suggestion contact me varuzhan.geghamyan@gmail.com.

Sincerely,

Varuzhan Geghamyan

2 comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s