Սույն աշխատանքում ներկայացնում ենք հոլլանդացի հայտնի թուրքագետ Էրիկ Յան Զյուրխերի «Թուրքիա. ժամանակակից պատմություն» մենագրության «Մատենագիտական ակնարկ» անունը կրող հավելվածի հայերեն թարգմանությունը։[1]
Ակնարկում Զյուրխերն ըստ թեմաների փորձել է ներկայացնել այն հիմնական աշխատանքները, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմությանը։ Բնականաբար, այն ամբողջական չէ, բացի այդ՝ չի ներառում վերջին շրջանում լույս տեսած աշխատանքների մեծ մասը։ Այս ամենով հանդերձ՝ հիշատկված շուրջ 200 անուն աշխատանքներով (գրքեր և հոդվածներ) այն կարող է ծառայել որպես մատենագիտական համապարփակ ցանկ առաջին հերթին սկսնակ թյուրքագետների, արևելագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար։ Այս մատենագիտությունը կարող է ծառայել նաև որպես լրացուցիչ տեղեկատու Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կողմից 2014թ. հրատարակված (և 2018-ին վերահրատակված) «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի համար։
ԿԱՐԴԱԼՈՒ և ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ համար սեղմե՛ք այս նկարի վրա։
[1] Թարգմանությունն իրականացվել է ըստ երրորդ լրամշակված հրատարակության (2004թ.)։